«Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ

Բարի գալուստ «Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ։ Այստեղ ձայնը և՛ գործիք է, և՛ միջավայր, և՛ հաղորդակցման լեզու: Մեր հարթակում կգտնեք տարբեր աուդիոպատմություններ ու զրույցներ, որոնք համադրում են ռադիոյի դասական ավանդույթներն ու ձայնային սթորիթելինգի նորարարական կանոնները:

Փոդքասթները բազմաժանր են՝ վավերագրությունից և ստեղծարար պատումներից մինչև բանավոր խոսքի, երաժշտության և դաշտային ձայնագրությունների համադրումներ։ Երևակայեք լսելով և ապրումակցեք հերոսներին։ Դարձեք ականատես՝ առանց տեսնելու, մասնակցե՛ք զրույցին։

Փոդքասթները դասակարգված են ըստ թեմաների՝ ոգեշնչող անհատներ և չբացահայտված համայնքներ, պատմության վերանայում և ուսուցում, դասական և ժամանակակից գրականություն, քաղաքի ու միջավայրերի հարաբերություններ, տարածաշրջանն ու նրա մարդիկ։

Բացահայտեք ձեզ հետաքրքրող փոդքասթների ալիքներն ու բաժանորդագրվեք iTunes-ում, Google podcasts-ում կամ հարմար այլ հավելվածներում։

ՄՆԿ «Էնցիկլոմեդիա» փոդքասթերի շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը

Regional Post – Caucasus անգլալեզու ամսագրի հայալեզու փոդքասթների

Ականջօղ – Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ…

ԳՐՈՂՈՒՑԱՎ՝ փոքդաստ գրականության, արվեստի ու քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ քաղաքի փոդքասթը խոսում է Երևանի ու երևանցիների մասին

Լսեք լսելու մասին – Ամեն ինչ կապված լսողության խնդրի

Կովկասյան Հաճախականություններ փոդքասթը ուսումնասիրում է մշակույթը կովկասյան տարածաշրջանում

Հետքի փոդքասթ տարբերակում ներկայացնում ենք մեր իրականացրած հետաքննություններն ու բացահայտումները

Սիրելի ընթերցող, «Ուշի-ուշով» փոդքասթը բացառիկ հնարավորություն է քո նախընտրած տեքստը

Պոստ Ռաբիզը փոդքասթ է ռաբիզի մասին ռաբիզից հետո

«ՎերԿաց» փոդքասթի հետ կարող եք լսել ոգևորիչ պատմություններ հաջողակ մարդկանց

Technoworld/Տեխնոաշխարհ նախագիծը փոդքասթ է հայկական ու համաշխարհային IT իրադարձությունների, գիտության ու տեխնոլոգիաների մասին

Փնթի Խողովակը փոդքասթ է հայկական ալտերնատիվ սուբկուլտուրաների և դրանց դեմքերի մասին…

Երկրում, ուր, ասում են, թե պատերն էլ ականջներ ունեն, բազմաթիվ պատմություններ են չլսված մնում

Այլախոհ բանավորական ձայնարկություններ, որ չեն ներառում բոլորին

«Լսիր Ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: