Ֆոտոմրցույթ. մարդասիրությունը գործողության մեջ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրվա Մայիսի 8-ի կապակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միազգային կոմիտեի պատվիրակության աջակցությամբ, հրավիրում է մասնակցելու «Մարդասիրությունը գործողության մեջ» խորագրով ֆոտոմրցույթի։

Ամեն տարի մայիսի 8-ին՝ ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներն ու կամավորները նշում են մարդասիրական ամենամեծ շարժման ստեղծումը, որն իր սկզբունքներով և գործունեությամբ մարդկային կյանքն ու արժանապատվությունը սահմանեց որպես բացարձակ արժեք։  

Պատերազմների ու ճգնաժամերի ժամանակ մարդասիրության դրսևորումը հատկապես հրատապ է դառնում, բայց առօրյա կյանքն էլ հաճախ մարդասիրական որակներ դրսևորելու անհրաժեշտություն է ստեղծում։  Մարդասիրությունը Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներից մեկն է, և մրցույթը ևս մեկ անգամ դրա մասին բարձրաձայնելու և հանրայնացնելու հնարավորություն է տալիս։

Մրցույթին մասնակցելու պայմանները․

Սկիզբը․ 13․03․2018

Վերջնաժամկետը․ 15․04․2018

Մրցանակների հանձնում․ 08․05․2018

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 2 ֆոտո։ Արգելվում է ներկայացնել աշխատանքներ, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է այլ կազմակերպության կամ անձի։ ՀԿԽԸ-ն հանդիսանալու է մրցույթին ներկայացված ֆոտոների համասեփականատեր և իրավունք է ունենալու օգտագործել դրանք իր տպագիր և առցանց նյութերում։

Ֆոտոները պետք է լինեն առնվազն 1920 փիքսել՝ JPEG, RAW կամ TIFF ֆորմատի, ուղեկցվեն մեկնաբանող լուսագրերով, լինեն մաքսիմալ իրական․ խմբագրման ծրագրերի միջոցով ակնհայտ փոփոխված աշախատքները չեն ընդունվի։

Մասնակցությունն անվճար է։

Մրցանակներ

Ֆոտո մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու ֆոտո փառատոնի կամ դասընթացի արտերկրում։

Երկրորդ մրցանակակիրը կստանա արժեքավոր մասնագիտական նվեր։

Մասնակցության համար ֆոտոները, ինչպես նաև մասնակցի տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, աշխատավայր, ներբեռնել WeTransfer պլատֆորում, և հղումն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆոտո մրցույթ․ Մարդասիրությունը գործողության մեջ» (Photo Contest: Humanity in Action)։

Ժյուրիի կազմում կլինեն ՀԿԽԸ և ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված մասնագետներ։

Հաղթողները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով։ Հարցերի դեպքում զանգահարել 374 60 625060։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *