Լրագրողական մրցույթ «Դիմակայուն միջավայր՝ կայուն զարգացում»

12.09.2018, Հայտարարություն

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան (13-ը հոկտեմբերի) ընդառաջ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում են «Դիմակայունության հիմնահարցերը Հայաստանում» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ:

Թեմայի խորագրերն են.

  •  Անվտանգ ուսումնական հաստատություններ՝ դպրոց, մանկապարտեզ
  • Աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) և խոցելի խմբեր՝ տարեցներ, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք
  • Համայնքների դիմակայունության խնդիրներ

Ովքեր կարող են մասնակցել

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից: Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում ԱՌՆ ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ և լրագրության ոլորտի մասնագետներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու՝

  • մրցույթի թեմային և ենթաթեմաներին համահունչ լինելը
  • բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը
  • տեղեկատվության հավաստիությունը
  • նյութերի մատուցման ստեղծագործական ոճը
  • նյութերում ներառականության սկզբունքի պահպանումը

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հոդվածի դեպքում՝ առցանց հղում, տեսանյութի պարագայում՝ խտասկավառակ կամ վերբեռնված հոլովակի հղում։ Տեսանյութը պետք է պարունակի լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանը։ Ռադիոնյութի դեպքում՝ խտասկավառակ կամ վերբեռնված հոլովակի հղում։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լրագրողական նյութ: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ 

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել lkochinyan@oxygen.org.am էլեկտրոնային փոստին՝ «ԱՌՆ լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան 0014, փ. Դ. Անհաղթի 23, 3-րդ հարկ, թիվ 19 հասցեով: Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել «ՕքսԵՋեն» հիմնադրամի Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Լիլիթ Քոչինյանին՝ lkochinyan@oxygen.org.am էլ. հասցով կամ 043 401 304 հեռախոսահամարով: Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել գրանցաթերթիկը, որն այս հղումով է: 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?