2018.01.10,

Պատկեր

Էլեկտրոնային թվարկությունից առաջ

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Whatsapp ունե՞ս», «Viber-դ ո՞ր համարով ես գրանցել», «արի երեկոյան սկայպով խոսենք», «չեքին կլինենք, տեղներս կիմանաս, կմիանաս մեզ» ձեւակերպումների աշխարհում արդեն չենք էլ հիշում, որ ընդամենը ոչ վաղ անցյալում նամակագրության և ընդհանրապես հաղորդակցման առումով շատ կարեւոր բան էր փոստային հասցեն: Ինչ որ ժամանակ՝ անփոխարինելի:

Այս ժանգոտ, տառերը վրայից մասամբ ջնջված ցուցանակը գտնվում է Երևանի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի պատին, ու կարծես փորձում է հաղթել ժամանակին:

«Ձեր փոստային հասցեն՝ Երևան 19, որից հետո նշեցեք փողոցը, շենքի, շքամուտքի և բնակարանի համարը: Հաղորդեք ձեր հասցեն նրանց, ում հետ ունեք նամակագրություն»: Ժամանակին շատ անհրաժեշտ այս հուշումը այլևս կորցրել է իր իմաստն ու նշանակությունը:

Whatsapp ունե՞ք…


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *