«Էկրանից այն կողմ» միջազգային մրցույթ դպրոցականների համար

14.02.2019, Հայտարարություն

Մրցույթը հրավիրում է Ուկրաինայի, Ղրիմի, Ռուսաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի և Հայաստանի դպրոցականներին՝ ներկայացնելու էսսեներ և գրախոսականներ գեղարվեստական և բնապահպանական 16 ֆիլմերի թեմաներով: Նպատակն է զարգացնել երեխաների ու պատանիների ստեղծագործականությունը, մեդիայի քննադատական և գեղագիտական ընկալումը:

Էսսեների կամ գրախոսականների ֆիլմերը հետևյալն են՝ ըստ տարիքային խմբերի.

Ցածր տարիքային խումբ՝ 4-5 դասարան.

«Թաթդ տուր, ընկեր», ռեժիսոր՝ Ի․ Գուրին

«Բելը և Սեբաստիանը», ռեժիսոր՝ Ն․ Վանյե

«Երկիր՝ մեկ հրաշալի օր», ռեժիսոր՝ Ռ․Դեյլ

«Աղբ», ռեժիսոր՝ Կ․Բրեյդի

Միջին տարիքային խումբ՝ 6-7 դասարան.

«Տատիկի թոռ», ռեժիսոր՝ Ա․Բերգունկեր

«Հրաշք», ռեժիսոր՝ Ս․ Չբոսկի

«Երկիր՝ մեկ հրաշալի օր», ռեժիսոր՝ Ռ․Դեյլ

«Աղբ», ռեժիսոր՝ Կ․Բրեյդի

Միջին տարիքային խումբ՝ 8-9 դասարան

«Խրտվիլակ», ռեժիսոր՝ Ի․Բիկով

«Վաղը չէ մյուս օրվա օրակարգ», ռեժիսոր՝ Ի․ Միխայլովիչ-Դոբրոլյուբով

«Երկիր՝ մեկ հրաշալի օր», ռեժիսոր՝ Ռ․Դեյլ

«Աղբ», ռեժիսոր՝ Կ․Բրեյդի

Բարձր տարիքային խումբ՝ 10-11 դասարան.

«Դասարանի առաջ», ռեժիսոր՝ Պ․ Ուերներ

«Ով վերադառնում է՝ կշարունակի սիրել», ռեժիսոր՝ Ա․ Դովժենկո

«Երկիր՝ մեկ հրաշալի օր», ռեժիսոր՝ Ռ․Դեյլ

«Աղբ», ռեժիսոր՝ Կ․Բրեյդի

Աշխատանքի ծավալը՝ 4-6-րդ դասարանցիների համար՝ 1-2 էջ, իսկ 7-11-րդ դասարանցիների համար՝ 2-3 տպագիր էջ: Աշխատանքները պետք է ուղարկել lena.krim@mail.ru էլ. փոստի հասցեին՝ մինչև ապրիլի 22-ը։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?