Գրադարանում. Անի Հովհաննիսյան

07.12.2018, Ընտրություններ 2018

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը, որը աշխատում է տվյալների ու փաստերի ստուգման հետ, մի քանի կետեր է առանձնել նախընրական խոստումնեից, որոնք պետք է ստուգվեն:

«Մարդկանց հեշտ է մանիպուլացնել, իսկ թվերով մանիպուլացնելը նաև թվում է ավելի խելացի: Լրագրողների համար թվերը ստուգելը հեշտ է»,- ասում է Անին:

Նա կարծում է, որ հաճախ մեջբերվող վիճակագրական տվյալները ընդամենը տպավորիչ են և ոչ ավելի: Օրինակ, նույն թվերը մի կողմը կարող է ներկայացնել որպես տնտեսական աճ, իսկ մյուս կողմը՝ նվազում:

«Հայաստանում իրավիճակ է փոխել: Բայց միակ տեղը, որտեղ ոչինչ չի փոխվել, «Հետքն» է: Քաղաքական գործիչները գալիս և գնում են, հեղափոխությունները լինում և անցնում են, իսկ լրագրությունը միշտ հանրության կողքին է»,- ասում է ԱՆի Հովհաննիսյանը:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?