Փնտրում ենք փոդքասթինգի ծրագրի մենեջերի

06.11.2018, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հայալեզու փոդքասթինգի զարգացմանն ուղղված ծրագրի մենեջերի: Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ ընտրված թեկնածուն պատասխանատու է լինելու ծրագրի ամենօրյա աշխատանքների իրականացման համար՝ սահմանված բյուջեի և վերջնաժամկետների սահմաններում։

Պարտականությունները

  • Ծրագրի պլանավորում, կազմակերպում և իրականացում ըստ աշխատանքային պլանի՝ գործադիր տնօրենի, փորձագետների, դոնորների հետ համագործակցությամբ,
  • ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ըստ դոնոր կազմակերպությունների պահանջների և օրինաչափությունների, իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգի,
  • փորձագետների և շահառուների կողմից իրականացվող արդյունքների վերահսկում,
  • շահառուների կողմից աուդիո-արտադրական գործընթացների ղեկավարում,
  • վարչական, տեխնիկական և նախագծային պահանջների համակարգում,
  • ընթացիկ հաշվետվությունների և այլ համապատասխան փաստաթղթերի կազմում,
  • աշխատանքից բխող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
  • մեդիա արտադրության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական ​​փորձ, նախընտրելի է աուդիո ձևաչափում,
  • ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ոլորտների իմացություն,
  • գերազանց վերլուծական հմտություններ
  • նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն,
  • անգլերենի և հայերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • աուդիո արտադրության ծրագրերի հիմնական գիտելիքներ:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել  CV և մոտիվացիոն նամակ assistant@mediainitiatives.am էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Փոդքասթինգի ծրագրի մենեջերի հաստիք»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 11-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?