Լրագրողական մրցույթ՝ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով

17.03.2014, Հայտարարություն

«Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ, կազմակերպում է լրագրողական մրցույթ՝ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները:

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. մարտի 13-ից մինչև մրցույթի ավարտը ընկած ժամանակահատվածում` 2014 թ. ապրիլի 13-ը:


Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝
1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)
2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)
3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

•   համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,
•   իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացելու են անկախ մասնագետները համաձայն հետևյալ ցուցանիշների՝
1.  Լուսաբանված տեղակատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր,
2.  Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր
ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր
բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր
գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր
3.  Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր
ա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր
բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. մարտի 13-ից մինչ ապրիլի 13-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00, ք. Երևան, Լեոյի 52 հասցեում գտնվող «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակ կամ ուղարկել [email protected]ail.com էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 801 806 կամ 091202146 հեռախոսահամարներով: