Միգրացիոն խնդիրների լուսաբանման հմտությունների զարգացման դասընթաց

13.09.2017, Հայտարարություն

Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD in Armenia) հրավիրում է լրագրողներին, հաղորդակցման գծով մասնագետներին և հանրության հետ կապերի մասնագետներին մասնկացել «Միգրացիոն խնդիրների լուսաբանման հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին: Դասընթացը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին, ուրբաթ, Գառնիի «7 Քար» հյուրանոցում:

Դասընթացին մասնակիցները կծանոթանան միգրացիոն խնդիրների լուսաբանման ընթացքում կիրառվող միջոցներին, ինչպես նաև հետաքննող լրագրության մեջ ու տվյալների ժուռնալիստիկայում կիրառվող մեթոդներին: Կներկայացվեն այն դժվարությունները, որոնք լրագրողները հանդիպում են պատմությունը ներկայացելիս և դրանց հաղթահարման ձևերը, կքննարկվի, թե ինչպես ստեղծել հուզիչ պատմություն և չսխալվել՝ զգայուն խնդիրները լուսաբանելիս: Կցուցադրվեն ֆիլմերի սքրինինգներ և կներկայացվի տպագիր ու տեսանյութերի լուսաբանման ընթացքում կիրառվող լավագույն գործելակերպը, դրանց մարտահրավերները, հնարավորություններն ու ընկալումները:

Դասընթացը վարելու են «Migration Media Award»-ի մրցույթի հաղթողներ Դանիել Թրիլլինգը և Աննա Դոմանսկան:

Տեղափոխումը Երևանից Գառնի իրականացվելու է Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի բակից (Վ.Սարգսյան փ. 26/1), սեպտեմբերի 29-ին, ժամը 9:00-ին: Անգլերենից հայերեն թարգմանությունը ապահովվելու է:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010520388, 093401016 հեռախոսահամարներով: Տեղերը սահմանափակ են: