Աշխատանքային քննարկում լրագրողների հետ

Թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են լրագրողների հետ աշխատանքային քննարկում, որը վերաբերում է թմրամիջոցներ գործածող և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող թեմաների լուսաբանմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անցկացրած մշտադիտարկման համաձայն՝ հայաստանյան լրատվամիջոցներում նշված թեմաներով նյութերն առավելապես իրադարձային են, հաճախ են պարունակում կարծրատիպային տարրեր և չեն արտացոլում խնդիրների ամբողջական պատկերը: Քննարկումը հնարավորություն կտա իմանալու ավելին այս հարցերի մասին՝ դիտարկելով դրանք տարբեր, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների տեսակետից, ծանոթանալու փորձագետների հետ, գտնելու նոր պատմություններ և օրինակներ՝ լրագրողական նյութերի համար, քննարկելու թեմայի լուսաբանման դժվարություններն ու էթիկական խնդիրները:

Աշխատանքային քննարկումը նախատեսված է լրագրողների համար (մասնակիցների թիվը՝ առավելագույնը 25 հոգի), որոնք հետաքրքրված են այս թեմաներով և/կամ լուսաբանում են դրանք իրենց լրատվամիջոցներում:

Աշխատանքային քննարկումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 11-12-ին Երևանից դուրս (տեղի մասին կհայտնենք լրացուցիչ): Ճանապարհածախսն ու կեցության հարցերը կհոգան կազմակերպիչները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 5-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV) և աշխատանքային քննարկմանը մասնակցելու նամակ-հիմնավորում: Եթե ունեք թեմային առնչվող նյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց հղումները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 583620)։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվում է «Սիգրիդ Րոսինգ Թրասթ» (The Sigrid Rausing Trust) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *