Լրագրողական շրջայց Գյումրի և Ալավերդի

17.09.2018, Հայտարարություն

Սեպտեմբերի 26-27-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը  կազմակերպում է լրագրողական  շրջայց Ալավերդի և Գյումրի:    

Առաջին օրը կանցկացնենք Ալավերդիում, կծանոթանանք քաղաքի բնապահպանական իրավիճակին, խնդիրներին, կհանդիպենք SOS Ալավերդի  բնապահպանական նախաձեռնությանը։ Հաջորդ օրը Գյումրիում կհետաքրքրվենք անօթևանների, երիտասարդների զբաղվածության, քաղաքի տուրիստական ներուժի հարցերով, կհանդիպենք տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և  փորձագետների հետ։

Շրջայցը կազմակերպվում է ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում, որի նպատակներից է նաև զարգացնել մեդիայի և տեղերում գործող ՔՀԿ-ների միջև կապերն ու տեղեկատվության փոխանակությունը:

Շրջայցին կարող են մասնակցել լրագրողներ  (նաև՝ նկարահանող խմբեր) տարբեր լրատվամիջոցներից։ Կազմակերպչական հարցերը (տրանսպորտ, հյուրանոց, սնունդ) հոգում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, մինչև սեպտեմբերի 20-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք համառոտ  կենսագրական (CV) և ձեր հեղինակած նյութերից 3-5 հղում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 583620:

 

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Զարգացման համայնքային կենտրոն ՀԿ-ի (նախկին Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?