Մեդիա դպրոց սիրիահայ երեխաների համար

05.06.2014, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնություների կենտրոնը (նախկին Ինտերնյուս)  կազմակերպում է ամառային մեդիա դպրոց Սիրիայից Հայաստան տեղափոխված  դպրոցականների համար: 

Մասնակիցները ծանոթանալու են լրագրության հիմունքներին, սովորելու են ստեղծել լրագրողական պատմություններ՝ օգտագործելով մեդիա գործիքներ, նաև՝ քննադատաբար ընկալել և վերլուծել տարբեր լրատվամիջոցներով իրենց հասնող տեղեկատվությունը:

Դպրոցն անցկացվելու է 2014թ-ի հուլիսի 7-11-ը Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
    
Կարող են մասնակցել 14-18 տարեկան այն դպրոցականները, ովքեր հետաքրքրված են լրագրությամբ և մեդիա կրթությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի հուլիսի 3-ը լրացնել հայտը:

Մեդիա դպրոցը տևելու մեկ շաբաթ, առավոտյան 11:00-17:00-ը: Դասերն անցկացվելու են ինտերակտիվ մեթոդներով և հիմնված են  լինելու գործնական աշխատանքի վրա: Մասնակիցներն ապահովված են լինելու անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչներ, փոքր տեսախցիկներ, համակարգչային ծրագրեր և այլն:   

Մասնակցությունը դպրոցին անվճար է: Դասերի և բանավոր հաղորդակցման լեզուն հայերենն է, գործնական աշխատանքների դեպքում կարելի է նաև օգտագործել  արևմտահայերեն կամ օտար լեզու:

Ստացված հայտերի հիման վրա ընտրվելու է մինչև 15 մասնակից և նրանց հետ անցկացվելու են նախնական հարցազրույցներ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, 010 58 36 20,  055 89 57 00, [email protected]
Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ:

Արեւմտահայերեն

Մեդիա դպրոց սիրիահայ երեխաներու համար

Մեդիա նախաձեռնություների կենդրոնը (նախկին Ինտերնյուս) կը կազմակերպէ ամառնային դպրոց Սիրիայէն Հայաստան տեղափոխած դպրոցականներուն համար: Մասնակիցները պիտի ծանօթանան լրագրութեան հիմունքներուն, պիտի սորվին լրագրողական պատմութիւններ ստեղծել, նաեւ քննադատաբար ընկալել եւ վերլուծել տարբեր լրատուամիջոցներով իրենց հասնող տեղեկատուութիւնը:

Դպրոցը պիտի գործէ 2014 թ-ի հուլիսի 7-11, Երեւանին մէջ՝ Մեդիա նախաձեռնություների կենդրոնին մէջ:

Կարող են մասնակցել 14-18 տարեկան այն դպրոցականները ովքեր հետաքրքրուած են լրագրութեամբ եւ մեդիա կրթութեամբ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ այս տարուայ հուլիսի 3-ը լրացնել հայտը:

Մեդիա դպրոցը պիտի տեւէ մէկ շաբաթ, արտուայ 11:00 – 5:00: Դասերը պիտի տրուին «ինտերակտիւ» ձեւով եւ հիմնուած են ըլլալու գործնական աշխատանքի վրայ: Մասնակիցները պիտի ապահովուին անհրաժեշտ սարքաւորումներով՝ համակարգիչներ, փոքր տեսախցիկներ, համակարգչային ծրագրեր եւ այլն:

Մասնակցութիւնը դպրոցին անվճար է: Դասերուն եւ բանաւոր հաղորդակցման լեզուն հայերէնն է, գործնական աշխատանքներու դեպքին կարելի է նաեւ օգտագործել  արեւմտահայերէն կամ օտար լեզու:

Ստացած հայտերու հիման վրայ պիտի ընտրուին  մինչեւ 15 մասնակից և իրենց հետ պիտի անցնենք նախնական հարցազրոյցներ:
 
Լրացուցիչ տեղեկութեանց համար կրնաք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, 010 58 36 20,  055 89 57 00, [email protected]
Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ:

Մեդիա դպրոցը  կազմակերպվում է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?