Դասընթաց․ «Մեդիա նախագծերի կառավարում և մոնետիզացիա»

Մարտի 5-6-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է «Մեդիա նախագծերի կառավարում և մոնետիզացիա» թեմայով դասընթաց լրատվամիջոցների խմբագիրների, մենեջերների, թեմայով հետաքրքրված փորձագետների համար։

Այն կվարի մեդիա տեխնոլոգ, Telegram-ում @mediamediame նախագծի հեղինակ և խմբագիր, դասընթացավար-խորհրդատու Սերգեյ Յակուպովը։
Սերգեյ Յակուպովը մեդիադաշտում աշխատում է 2003 թվականից, վերջին տարիներին զբաղվում է լրատվական կայքերի մոնետիզացիայի խնդիրներով, եղել է   zvzda.ru  և newsko.ru (Պերմ) լրատվական կայքերի բրենդ մենջերը և գլխավոր խմբագիրը, ղեկավարել է «Я покупаю» (Եկատերինբուրգ) հրատարակությունների դաշնային ցանցը: Անցած տարի ՄՆԿ-ի հրավերով  դասընթաց  ու խորհրդատվությունների շարք է անցրացրել նաև  հայաստանյան խմբագրությունների համար։

Դասընթացի հիմնական թեմաներն են՝

  • նախագծի կառավարում (product management),
  • մեդիա արտադրանքի տարածման լրացուցիչ ուղիներ (distribution)
  • մոնետիզացիայի հնարավորություններ մեդիայի համար։

Դասընթացի ժամանակ քննարկված գաղափարները կարող են ծրագրային առաջարկների հիմք դառնալ, լրամշակվել և ներկայացվել դրամաշնորհային մրցույթին,  որը կհայտարարվի դասընթացից անմիջապես  հետո։

Նախընտրությունը տրվելու է այն թեկնածուներին, որոնք

  • հետաքրքրված են սեփական խմբագրությունում նախագծերի կառավարմամբ, մոնետիզացիայի նոր մոդելների փորձարկմամբ  և իրենց հայտերում ներկայացրել են համապատասխան գաղափարներ,
  • կարող են մասնակցել ծրագրի հետագա փուլերին (դրամաշնորհային առաջարկների մշակում, իրականացում) և ժամանակ տրամադրել աշխատելու իրենց և/կամ այլ խմբագրությունների հետ,
  • պատրաստ են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը գործընկերներին։

Դասընթացն անցկացվելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։ Մարզերի մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը կփոխհատուցվեն: Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև փետրվարի 25-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ 010 583620 (122) հեռախոսահամարով։

Դասընթացը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում։ Այն Հայաստանում  իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Դասընթաց․ «Մեդիա նախագծերի կառավարում և մոնետիզացիա»”
  1. Լաուրա Հակոբյան says:

    Այս պահին չեմ հանդիսանում որևէ լրատվամիջոցի աշխատակից, բայց թեման ինձ հետաքրքիր է, քանի որ աշխատում եմ սեփական մեդիանախաձեռնության ուղղությամբ ու գտնվում եմ պլանավորման փուլում։ Դասընթացը կարող է օգտակար լինել ինձ համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *