Մեդիագրագիտության վերապատրաստման դասընթաց ուսուցիչների համար

27.08.2014, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» ՀԿ) հրավիրում է  Գեղարքունիքի մարզի միջին եւ ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու «Մեդիագրագիտություն» ծրագրին: 3-5 օր տեւությամբ վերապատրաստման դասընթացի ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական եւ գործնական գիտելիք, նյութեր եւ ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար:

Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:

Դասընթացն անցկացվելու է սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Մարտունիում: Դասընթացի օրերը եւ ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 10 թեմաներից` մեդիայի պատմության, ներկա դաշտի, լրատամիջոցների  գործունեության առանձնահատկությունների, լսարանի վրա ունեցած ազդեցության, մեդիայի վտանգների ու ընձեռած հնարավորությունների մասին: Թեմաները ներառում են տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ ու համակարգչային խաղ:

Դասընթացի ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից` որպես  ուսումնաօժանդակ գրականություն:

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն ուսուցիչները, ովքեր հետաքրքված են թեմայով եւ ցանկություն ունեն վերապատրաստումից հետո կիրառել գիտելիքը դպրոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ)  համառոտ նկարագրություն, թե ինչու եք հետաքրքված թեմայով (300 բառի սահմաններում):

Փաստաթղթերն ուղարկել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:
  
Դասընթացն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի աջակցությամբ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?