Մեդիագրագիտություն || Ձեռնարկ

16.10.2013, Լաբորատորիա

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը ներկայացնում է մեդիագրագիտություն դասընթացի ձեռնարկ դպրոցի ուսուցիչների համար:  Դասընթացը նախատեսված է բարձր դասարանների համար:

Ձեռնարկի օգնությամբ ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները եւ ինչպես պետք է քննադատաբար օգտվել մեդիայից: 

Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաեւ դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում:

  • Ձեռնարկի էլեկտոնային հավելվածի նյութերը՝ այստեղ
  • Ձեռնարկի «Մեդիամարտ» խաղը՝ այստեղ

«Մեդիագրագիտություն» ձեռնարկը պատրաստվել է Համաշխարհային բանկի եւԱՄՆ ՄԶԳ-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի աջակցությամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?