«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 12-րդ մրցույթ

30.10.2014, Հայտարարություն

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր եւ էլեկտրոնային մամուլ, հեռուստատեսություն, ֆիլմ, ռադիո եւ մուլտիմեդիա) ամենամյա «Արեւածաղիկ» 12-րդ մրցույթը:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. նոյեմբերի 20-ից 2014թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`

  • գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար,
  • 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակ
  • հատուկ մրցանակ,
  • խրախուսական մրցանակներ:

Մրցանակ է սահմանված «Ներառական համայնք» ծրագրի կողմից, որի նպատակն է բարձրացնել վրացական եւ հայկական հասարակությունների իրազեկությունը՝ ներառելու խոցելի խմբերին: Հատուկ մրցանակ է սահմանել նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլլ րագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք:

Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին):

Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչեւ 2014թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդհարկ:

Արդյունքները կամփոփվեն եւ հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2014 թ. դեկտեմբերին:

Մանրամասների համար գրել հետեւյալ էլ. հասցեով. [email protected] կամ զանգահարել` (010) 56-01-43:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?