Երևանի ընտրություններ․ ԿԸՀ-ում հավատարմագրվել է 620 լրագրող

11.09.2018, Նյուսրում

Լրագրող

Սեպտեմբերի 8-ին լրացել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 620 ներկայացուցիչ:

Ամենամեծ թվով ներկայացուցիչ հավատարմագրել է ArmRus.info կայքը։ Ռուսալեզու լրատվամիջոցի 68 ներկայացուցիչ սեպտեմբերի 23-ին Երևանի տեղամասերում կդիտարկեն ավագանու ընտրությունների ընթացքը։

58 ներկայացուցչի հայտ է ներկայացրել asparez.am կայքը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հավատարմագրել է 23 ներկայացուցչի։

Ուշագրավ է, որ ընտրությունները դիտարկելու հայտ է ներկայացրել նաև մարզական vnews.am կայքը։

Նվազագույն թվով՝ մեկական ներկայացուցիչներ են հավատարմագրվել «Հայոց աշխարհ» օրաթերթից և «Ամի Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունից։ Տեղական լրատվամիջոցների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։  

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու հայտ է ներկայացրել օտարեկրյա հինգ լրատվամիջոց։ Դրանք են՝ «Կավկազսկիյ ուզել», «Դոյչե Վելլե», «ԲիԲիՍի», «Ֆրանսպրես» և «Սպուտնիկ Արմենիա»։ Հավատարմագրված ներկայացուցիչների ընդհանուր թիվը՝ 10։ Օտարերկրյա լրատվամիջոցների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Նշենք, որ Երեևանի ավագանու 2017 թվականի ընտրությունները լուսաբանելու հայտ էր ներկայացրել տեղական 32 և օտարերկրյա 3 լրատվամիջոց։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?