Գրադարանում. Մարիամ Պապոյան

31.05.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը ընդունված է համարել տոն, երբ օրվա հերոսների համար տարբեր ուրախ, գունեղ ու ուսուցողական ծրագրեր են կազմակերպվում:

Մենք կփորձենք անել հակառակը՝ դիտարկել իրավունքները ոչ թե տոնական, այլ առօրյա հարթությունում:

Մեր այսօրվա հյուրը ոչ չափահաս, բայց հետաքրքրասեր և հպարտ ՀՀ քաղաքացի, ավագ դպրոցի աշակերտ Մարիամ Պապոյանն է:

Նա վստահ է, որ արժանահավատ ինֆորմացիա ստանալու համար բավական է ունենալ սմարթֆոն և, իհարկե, օգնել ավագ սերնդին՝ տատիկներին ու պապիկներին, տարբերակելու ապատեղեկատվությունը, որը շատ հաճախ ավելի արագ են որսում երիտասարդները:

«Աշխարհի հետ համընթաց քայլելու ու չկորչելու համար պիտի պարտադիր ստանաս վստահելի ինֆորմացիա»,- ասում է Մարիամը: Մանավանդ, որ հենց նրա սերնդի շնորհիվ լայվ հեռարձակումները հեղափոխական դեր խաղացին:

Իսկ երեխաները սովորեցին պաշտպանել ինֆորմացիա ստանալու իրենց իրավունքը:

 

Գրադարանի դարակում

 

Ինֆորմիա թագավորությունում լուրերը հավաստի էին ու ճշտված, այնտեղ կառավարում էր Վերիտաս իշխանուհին: Մի օր հարևան երկրի տիրական Մանիպուլուսը առևանգեց Վերիտասին ու կեղծ լուրեր տարածեց, թե իրենք ամուսնանում են: Վերիտասի սիրեցյալը՝ Լիտերատուսը չհավատաց կեղծ լուրերին և որոշեց ստուգել տեղեկությունները:

Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած «Լիտերատուսի արկածները» համակարգչային խաղի սկիզբն է: Այն դպրոցականներին և ուսանողներին խաղի միջոցով օգնում է ստուգել տեղեկությունները:

Թողնում ենք Լիտերատուսի արկածները մեր դարակում:

Գեղամ Վարդանյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?