Գրադարանում. Քրիստ Մարուքյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

COAF Smart կենտրոնի ղեկավար Քրիստ Մարուքյանը կարևորում է, որ ուսումնական կենտրոնը մոտ է գտնվում գյուղական համայնքին: Այդպիսով աշխարհն է գալիս գյուղ, այլ ոչ թե հակառակը:

Նա ասում է, որ Սմարթ կենտրոնը առաջին հերթին միջավայր է, որը ցույց է տալիս տեխնոլոգիաների միջոցով խնդիրներ լուծելու հնարավորությունները: Իսկ խնդիրները կարող են իրար խաչվել հազար ու մի տարբերակներով:

Քրիստ Մարուքյանը վստահ է, որ կենտրոնի հոսող ու սահուն ճարտարապետական տեսքն ու այդ տեսքից ծնված միջավայրը թույլ է տալիս երեխաներին ու պատանիներին ձգտել ավելիին, անհասանելի թվացող բաներին:

Եվ կենտրոնի նպատակն է այդ ճկուն ֆորման ամենօրյա ռեժիմով լցնել միտք ու ճաշակ ձևավորող բովանդակությամբ:

«Փոխակերպելով հայտնի ասացվածքը, ասում ենք՝ մարդս սմարթ լինի», – կատակում է նա:

Դարակում

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը՝ MIT-ին՝ շատերի երազանքի համալսարանն է։ MIT-ին աուդիո և վիդեո տարբերակներով դասախոսությունների հատուկ բաժին է գործարկել՝ քիմիա, կենսաբանություն, տնտեսություն, մաթեմատիկա, ֆիզիկա և այլ։ Դասախոսություններն անվճար են։ Մնում է տրամադրվել ու ինտերնետի հնարավորություններն օգտագործել կրթության համար։  

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *