Կապանլուրը եթեր դուրս չի գա մինչեւ մայիսի 9-ը

04.04.2012, Նյուսրում

Կապանյան «Խուստուփ TV» մալուխային հեռուստատեսության «Կապանլուր» լրատվական ծրագիրը եթեր դուրս չի գա մինչեւ մայիսի 9-ը:  Հեռուստատեսության խմբագիր Սասուն Մանուկյանը հավատացնում է, որ իրենց այս որոշումը կապված չէ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների հետ:

«Կլինեն մարդիկ, ովքեր այս քայլին կտան քաղաքական ենթատեքստ, ինչը, սակայն սխալ մոտեցում է»,- ասում է Սասուն Մանուկյանը եւ ավելացնում, որ իրենք ուղղակի տեխնիկական վերազինման փուլում են եւ պատրաստվում են նոր եթերաշրջանի:

«Խուստուփ»-ն այս շաբաթվանից անցել է թվային հեռարձակման եւ տեղական հեռուստադիտողին առաջարկում է դիտել 30-ից 56 տարբեր ուղղվածության հեռուստաալիքներ:

Մայիսի 9-ից «Խուտուփի» եթերում, նոր հաղորդաշարեր կլինեն՝ Սյունիքի գյուղերի մասին պատմող «Մեր գյուղերը» շարքը, մանկական «Մանուկների աշխարհը», հայտնի կապանցիների մասին պատմող «Դիմագիծ» հաղորդումը:

Աղավնի Նավասարդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?