Հետաքննական լրագրության դասընթաց Ռիգայում

17.07.2018, Հայտարարություն

Հետաքննությամբ զբաղվող երիտասարդ լրագրողները, ովքեր մասնագիտացած են կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի թեմաներով, իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորություն ունեն:

Դասընթացն անցկացվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ծրագրի և Ռիգայում Ստոկհոլմի տնտեսական դպրոցի մեդիա ուսումասիրությունների կենտրոնի հետ համատեղ: Այն նախատեսված է ինչպես լրագրողների, այնպես էլ խմբագիրների, միջազգային փորձառություն ունեցող փորձագետների համար:

Դասընթացը տեղի կունենա Ռիգայում երեք առանձին մոդուլներով՝ 2018թ-ի սեպտեմբերից մինչև 2019թ-ի մարտ ամիսները:

Ընտրվելու են շուրջ 25 մասնակիցներ: Նրանք կարողանալու են բարելավել իրենց հետաքննությունների որակը՝ դասընթացի շրջանակում յուրացնելով նոր հետաքննական մեթոդներ, գործիքներ և այլ գիտելիքներ:

Դասընթացի ժամանակ մասնակիցները կսկսեն հիմնական հետաքննության թեմայից, կանեն աշխատանքի պլանավորում, կսովորեն հասկանալ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման նրբությունները, անձնական անվտանգությունը, աղբյուրների պաշտպանությունը, էթիկան, լուրերի ստուգումը և այլն:

Տարիքային սահմանափակումը 25-35-ն է, անհրաժեշտ պայմանը անգլերենի գրավոր և բանավոր գերազանց տիրապետումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 28-ն է: Ծրագրի մասին մանրամասներն այս հղումով են: