Վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն

02.07.2018, Հայտարարություն

Doctors.am-ը հայտարարում է հնարավորությունների ամառ։ Հարթակն անվճար է առողջապահական ժուռնալիստիկայի ոլորտում մասնագիտանալու համար։ Մասնակիցներին կազմակերպությունը վճարելու ամենօրյա ճանապարահածախսի և սննդի համար։

2 ամիս տևող դասընթացը հագեցած փորձառություն է և մասնագիտական ակտիվ գործունեության շրջան։ Սահմանված տեղերի թիվը 4-ն է։ Ավարտին կտրվի առողջապահական ժուռնալիստիկայի ոլորտում մասնագիտացման հավաստագիր, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի Doctors.am-ում։

Անհրաժեշտ պայման է հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի լավ իմացությունը։ Կարևորվում են համակարգչային բազային գիտելիքները։

CV-ներն անհրաժեշտ է ուղարկել info@doctors.am հասեցին՝ վերնագրի դաշտում գրելով Internship։ Հայտերի ընդունման ավարտը հուլիսի 7-ն է։ Այլ մասնրամասների ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?