2020.02.26,

Պատկեր

«Այո»-ն և «Ոչ»-ը դեռ քաղաքի պատերին չեն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ապրիլի 5-ի սահմանադրական քարոզչության համար Երևանում հայտարարությունների համար հատուկ անվճար տեղեր են հատկացվել:

Հայտարարությունների ցուցատախտակները փակցված են բոլոր վարչական շրջաններում: Այդպիսի  368 տախտակ կա:

Գրիգոր Լուսավորիչ փողոց, մամուլի շենքի հարևանությամբ

Media.am-ը նկատել է, որ  քաղաքի տարբեր հատվածներում հանրաքվեի քարոզարշավի  հայտարարության տեղերը դեռ դատարկ են։ «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության կողմերը Երևանի պատերին անվճար գովազդային տարածքները չեն օգտագործել։

Կան դեպքեր, երբ դրանց վրա փակցված են եղել քարոզարշավի  հետ կապ չունեցող հայտարարություններ։ Նման՝ կոմերցիոն հայտարարությունները ցուցատախտակներից մաքրվել են։ 

Հրաչյա Քոչարի փողոց, 10 շենք

Նախընտրական քարոզարշավի «Այո»-ի և «Ոչ»-ի կողմերը դեռ մասսայական բաներային գովազդ չեն տեղադրել, թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակների գները: 

Ամենաթանկը Իսակովի պողոտայի վահանակներն են մոտ 227 հազար դրամ, Քանաքեռ Զեյթունում 215 հազար դրամ է, Կենտրոնում մոտ 150 հազար դրամ, 140 հազար՝ Արաբկիրում, Ավանում, Շենգավիթում։ Այս գները մեկ ամսվա համար են և ներառում են հարկերը: Սևանի մայրուղու վրա մոտ 70 հազար է:

«Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավը պաշտոնապես սկսել է փետրվարի 17-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:

Հեռուստատեսությունում վճարովի գովազդի գներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *