Տպագիր մամուլը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա թուղթը

Նոր տեխնոլոգիաների ամենուրեքության մեր ժամանակներում ընդունված է գուժել տպագիր լրատվամիջոցների մոտալուտ մահը։

Այս մասին խոսում են գրեթե բոլորը, ընդ որում՝ մեծ մասը թերթերի ու հանդեսների համար փրկության ոչ մի շանս չի տեսնում եւ տալիս է դիագնոզը՝ դանդաղ մահ։ Ու կայացնում է դատավճիռ՝ ապագան միայն ու միայն սմարթֆոններինն ու թաբլեթներինն է։