«Մեդիա դաշտի խնդիրը ոչ պրոֆեսիոնալ լրագրողներն են»

Խոսքի ազատությունը մեծ իրավունք տվեց բոլոր լրագրողներին, եւ նրանք սկսեցին այն կիրառել սեփական մտքերն արտահայտելու համար, ինչը շատ գովելի է: Սակայն երբեմն խոսքի ազատությունը չարաշահելով՝ լրագրողներն անցնում են բոլոր տեսակ սահմանները. խոսքի ազատությունն այլեւս դառնում է լպիրշություն, մի պաստառ, որը քողարկում է լրագրողների անգրագիտությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը:

Եթե այսօր խնդիր էլ կա մեդիա դաշտում, ամենեւին տեխնիկապես վատ զինվածությունը չէ, այլ ոչ արհեստավարժ լրագրողների առատությունը: