Ինտերնյուս ՀԿ-ի կողմից անցկացվող մուլտիմեդիա լրագրությանը նվիրված ամառային դպրոցին մասնակցելու ժամանակ Գեղամ Վարդանյանը ինձ եւ իմ գործընկեր մի քանի լրագրողի հարցրեց, թե որտեղ ենք պահում մեր լուսանկարները:
Որպես պատասխան հնչեց` Facebook-ում: Պարզվեց՝ քչերն էին իրենց նկարներն «առավել ապահով» կայքերում պահում, ինչպիսին, օրինակ Picasa-ն է:
Պրահայում TOL կազմակերպության նախաձեռնած մուլտիմեդիա դասընթացի ժամանակ «որտե՞ղ եք պահում ձեր լուսանկարները» հարցը կրկին հնչեց, այս անգամ արդեն Քեւին Անդերսոնի կողմից (Քեւինը ժամանակին աշխատել է այնպիսի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիք են բրիտանական BBC-ին եւ Guardian-ը): Նրա խորհրդով գրանցվեցինք նաեւ Picasa-ի «քույր կայք» Flickr-ում:
Այս սեմինարներxղինակային իրավունքը հարգելը կարծես մոտ ապագայի պլաններից դուրս է:
Եթե փորձենք այս հարցում համեմատվել Արեւմուտքի լրագրողների հետ, շատ մեծ ցանկության դեպքում անգամ պարզապես անհնար կլինի: Մեր իրականության մեջ լրագրողները, խմբագիրներն ու տնօրենները գողանում եմ. համատարած թալան է: Եւ գողանում են ամեն ինչ` միտք, տեքստ, լուսանկար, տեսագրություն ու էլի ուրիշ բաներ: Նոր տերմինաբանությամբ ասած` «քոփի-փեյսթի վրա ենք նստած»:
Ու հենց դրա արդյունքում էլ առավոտյան բացելով լրատվական կայքերը՝ դրանցում կարելի է գտնել նույն տեքստը նույն կետադրական եւ/կամ ուղղագրական սխալներով:
Բերեմ հեղինակային իրավունքի ոտնահարման ամենաթարմ օրինակներից մեկը:
Մոտ երկու-երեք շաբաթ առաջ գործընկերներիցս մեկը տեսանյութ էր պատրաստել այդ ժամանակ դեռեւս չսկսված մարդահամարի վերաբերյալ: Տեսանյութի բովանդակությունը մոտավորապես այսպիսին էր. ինքը` լրագրողը թակում էր պատահական բնակարանների դռները` պարզելու, թե որքան պատրաստակամ են մեր համաքաղաքացիները օտարի` այս դեպքում՝ հաշվարարի առջեւ դուռ բացել, փորձու՞մ են արդյոք հավաստիանալ, որ իրենց դիմացինն իրոք հաշվարար է, թե՞ ոչ:
Մի քանի օր առաջ հեռուստացույցի առջեւ նստած ալիքներն եմ փոխում, մեկ էլ ի՞նչ տեսնեմ. նույն գործընկերս (մարդահամարի վերաբերյալ տեսանյութի հեղինակը) կրկին դռներ է թակում, այս անգամ արդեն մարդահամարից հետո:
Բարձրացնելով ձայնը` հասկանում եմ` չէ՛, հաստատ նրա ձայնը չէ: Հետո էլ նկատում եմ՝ ախր, սա ոչ էլ մեր հեռուստաընկերությունն է, իսկ գործընկերս ոչ թե նորից է թակում, այլ սրանք հենց այն նույն ռեպորտաժի կադրերն են:
Ստացվում է՝ ինչ-որ հեռուստաընկերության ինչ-որ լրագրող մարդահամարի մասին նյութ պատրաստելիս որոշել է իրեն ազատել ավելորդ նեղությունից, իսկ ինչ-որ խմբագիր էլ հավանություն է տվել այդ մտքին: Արդյունքում դուրս է գալիս, որ լրագրող գործընկերս մեկ այլ հեռուստաընկերության եթերում հայտնվում է իրական հաշվարարի կարգավիճակում:
Հարգելի հեսուտադիտող, դե արի ու հասկացիր, թե այդ պատմության մեջ ով ով է: Մի հղումն ի՞նչ է, մարդիկ անգամ դրա հավեսը չունեն:
Համոզված կարող եմ ասել, որ սա գրագողության ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Ամենավատն այն է, որ ապրում ենք ինտերնետային աշխարհում ու շատ քիչ բան ենք դրանից հասկանում:
Իսկ ուրիշների հեղինակային իրավունքը չոտնահարելու համար մեզնից ընդամենը մեկ-երկու լրացուցիչ րոպե կպահանջվի: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր թույլ են տալիս ազատորեն օգտագործել ինտերնետում տեղադրած իրենց ռեսուրսները: Այդ սկզբունքով այստեղ եմ տեղադրում մի տեսանյութ, որը բացատրում է՝ ինչպես հարգել դիմացինի հեղինակային իրավունքը:
Սոնա Քոչարյան
հեռուստալրագրող
Դպրոցը՝ Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոց
Համալսարանը՝ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Սիրելի գիրքը՝ Այդին Մորիկյանի «Միայնակ ծերունին, որ զրուցակից էր փնտրում»
Սիրելի երաժշտությունը՝ ռոք
Սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլ, սեղանի թեննիս
Սիրելի արտահայտությունը՝ “Life is now, let’s live it up”
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: