2020.11.12,

Տեսակետ

«Չափազանց շատ սահմանափակումները բարդացնում են լրագրողի աշխատանքը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սիլվիա Շտոբերը գերմանացի ֆրիլանս լրագրող է, որի ուշադրության կենտրոնում Արևելյան Եվրոպայի և Հարավայաին Կովկասի երկրներն են: Նրա հոդվածները հրապարակվում են գերմանական և ավստրիական լրատվամիջոցներում: 

Սիլվան պարբերաբար այցելում է Հարավային Կովկասի երկներ: Հիմա Հայաստանում է, գերմաներեն ռեպորտաժներ պատրաստում հայ-ադրբեւանական պատերազմի մասին միանգամից մի քանի լրատվամիջոցների համար:

Հայաստանում հուսով են, որ միջազգային կազմակերպությունները և միջազգային մեդիան պիտի ներգրավվեն այս պատերազմի լուծմանն ու դառնան յուրահատուկ գործիք այն կանգնեցնելու: Ի՞նչ ենք կարծում:

Կարծում եմ՝ կարևոր է մարդասիրական օգնություն ուղարկել պատերազմից տուժած մարդկանց: Եվ այդ պատճառով, անհրաժեշտ է ներկայացնել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ինչպես են մարդիկ տուժում ռազմական գործողություններից, ինչպես են զոհվում խաղաղ բնակիչները և ստիպված փախչում տարածաշրջանից:

Հուսով եմ, որ տարածաշրջանից պատրաստված մեր ռեպորտաժները կարող են օգնել ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչ կատարվում է այստեղ, և քաղաքական գործիչները, հատկապես Եվրոպայում, կկարողանան անել ավելին՝ օգնություն տրամադրելու համար:

Մենք տեսանք, որ պատերազմող գոտու մեդիա լուսաբանումը սովորաբար սիմետրիկ էին: Հայաստանը պնդում էր մի բան, Ադրբեջանը՝ մեկ այլ, երկու կողմն էլ հերքում էին միմյանց տեղեկատվությունը: Եվ այդ ամենը տեղ էր գտնում լուսաբանումներում: Կարծու՞մ եք, դա  լավագույն ձևն էր ցույց տալու և հասկանալու, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում:

Նախևառաջ, ես և իմ գործընկերները՝ միջազգային լրագրողները, պետք է մտածենք, թե որն է մեր լսարանը, ում համար ենք փորձում պատրաստել ռեպորտաժներ: Մեր լսարանը Եվրոպայում շատ բան չգիտի տարածաշրջանի, հակամարտության բարդության և այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվում այս պատերազմում:

Այնպես որ, մենք միշտ փորձում ենք բացատրել իրավիճակն այնպես, որ ընդգրկված լինեն բոլոր կողմերը: Ես չէ, որ պիտի ասեմ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Բայց ես պետք է նկարագրեմ, թե ինչ է կատարվում: Եվ դա դժվար է, քանի որ տեղեկատվությունն բավականին հակասական է:

Օրինակ, կոնկրետ ի՞նչ է տեղի ունենում պատերազմական գոտում: Ո՞վ ինչ է անում: 

Միակ բանը, ինչ կարող եք փորձել անել, տեղեկատվության մասերը համեմատելն է և գտնելը առնվազն մի բան, որը հնարավորինս մոտ է իրականությանը:

Ո՞րն է իրավիճակը նկարագրելու լավագույն միջոցը անձնապես Ձեզ համար:

Մեկ բան է հայտնել կատարվածի մասին, և այլ բան՝ մեկնաբանել այնպես, որ կարողանաս խոսակցությունը տանել այս կամ այն ուղղությամբ:  

Այս պահին կարող եմ ասել միայն, որ շատ են տուժում քաղաքացիական անձինք, հատկապես Ստեփանակերտում, բոլոր գյուղերում և Շուշիում:

Մարդասիրական օգնության կարիքը մեծ է, քանի որ շատ մարդիկ ստիպված հեռացել են իրենց տներից, իսկ նրանք, ովքեր մնացել են, ապրում են վատ պայմաններում՝ չկա գազամատակարարում, բավարար քանակությամբ ջրամատակարարում և էլեկտրականություն: 

Բայց պետք է ասենք, որ տուժում էին նաև հակառակ կողմի խաղաղ բնակիչները: Հրետակոծվել են Ադրբեջանի քաղաքները՝ Բարդան, Գյանջան: Այդ մասին նույնպես պետք է խոսենք: Ասենք, թե ինչ գին են վճարում երկու կողմերը: 

Անհապաղ պետք էր դադարեցնել հատկապես կասետային զինամթերքի օգտագործումը, քանի որ դա վնասում էր երկու կողմերի խաղաղ բնակիչներին, և այն օգտագործելու իմաստ չկար:

Բայց իհարկե, հասկանում եմ, որ ադրբեջանական իշխանության ներքո Լեռնային Ղարաբաղում ապրելու գաղափարը մեծ կասկածներ է առաջացնում մարդկանց մոտ: Երբ լինի խաղաղության համաձայնագիր, Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը պետք է ապահովված լինի, և դա ամենակարևոր կետերից մեկն է:

Ի՞նչն է կարևոր պատերազմի դաշտում աշխատող լրագրողների համար: Երբ միաժամանակ կա պատասխանատվության և վախի զգացում:

Իհարկե, բարդ ու վտանգավոր է ռեպորտաժներ անելը հատկապես պատերազմական գոտուց: Մենք՝ լրագրողներա, ունենք պատասխանատվություն: Օրինակ, երբ պետք է ներգրավենք մեզ օգնող տեղացի լրագրողների, ֆիքսերների, վարորդների և այլ մարդկանց, ապա խնդիր է դառնում ոչ միայն մեր անվտանգությունը, այլև այն մարդկանց, որոնք օգնում են մեր գործն ավարտին հասցնել:

Որոշակի սահմանափակումներ կան նաև կառավարության կողմից: Լրագրողների համար անվտանգ չէ կոնկրետ տեղեր այցելելը, պահանջվում է լինել ֆիքսերի հետ, որը տարածաշրջանում փորձառու մասնագետ է: Հասկանում եմ, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Կան վայրեր, որոնք չպետք է լուսանկարվեն կամ նկարահանվեն, դա էլ եմ հասկանում: 

Բայց մյուս կողմից՝ այդ պահանջը պետք է այնպես բացատրվի, որ մենք՝ լրագրողներս, այն համարենք ճշմարտանման: 

Եթե ​​սահմանափակումները չափազանց շատ են, իրավիճակը օբյեկտիվ ներկայացնելը բարդ է: Սահմանափակումները բարդացնում են լրագրողի աշխատանքը:

Եղել եք նաև Ադրբեջանում: Ինչպե՞ս էր այնտեղ աշխատելը:

Վերջին անգամ եղել եմ Բաքվում 2019-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ կարող էի ազատ տեղաշարժվել: Հիմա իմ գործընկերների փոխանցմամբ՝ իրավիճակը տարբեր է: Բայց դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սեփական փորձ չունեմ:

Հետևու՞մ եք սոցիալական մեդիային: Շատ են կեղծ հաշիվները, ագրեսիվ մեկնաբանություններն ու քարոզչությունը:

Այո, կարծում եմ, դա ծայրահեղություն է: Երկու կողմից էլ կա քարոզչություն, տարածվում է տեղեկատվություն, որն ակնհայտորեն ճիշտ չէ, նաև ասվում է կամ շատ կամ էլ՝ ընդհակառակը, քիչ բան:

Մյուս խնդիրը մարդկանցից եկող ատելությունն է: Նույնիսկ այն մարդկանցից, որոնց ես ճանաչում եմ (երկու կողմերից էլ) և որոնց հետ լավ շփումներ ունեմ և միշտ լավ հասկացել ենք միմյանց: Դրանց թվում մարդիկ են, որոնք միշտ մտահոգվել են մարդու իրավունքների խնդիրներով: Եվ հիմա ագրեսիվ վիճում են հակառակ կողմի հետ, կոպիտ ու ինքնահավան դիրքերից: 

Դա, իհարկե, միայն վնասում է և ոչ մի կերպ չի օգնում գտնելու իրավիճակի լուծում: Հիմա, երբ պատերազմը ավարտվել է, մարդիկ պետք է մտածեն, թե ինչպես միասին ապրել այս տարածաշրջանում, քանի որ ոչ ոք չի պատրաստվում հեռանալ այստեղից:

Այժմ վնասներն այնքան մեծ են, որ երկու կողմերն էլ ստիպված կլինեն մտածել, թե որքան ժամանակ, ներուժ և ֆինանսավորում կպահանջվի եղածը վերականգնելու համար: Ի վերջո, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մարդիկ երկու կողմերում էլ խաղաղ ապրեն միասին: 

Դա պետք է հաշվի առնեն մարդիկ, որոնք վիճում են ու խոսում հակառակ կողմի դեմ:

Բնական է, շատ էմոցիոնալ ֆոն է… Վերջերս Ավստրիայում և Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: Կարելի՞ է սպասել, որ եվրոպացիների ուշադրությունը կտեղափոխվի նաև մեր տարածաշրջան:

Հիմա Եվրոպայի լսարանը շատ մտահոգված է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններով և COVID-19 իրավիճակով: Բայց նրանց մտահոգում է նաև Վիեննայում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները: Այդ պատճառով մեծ ուշադրություն չեն դարձնում այլ հակամարտություններին և այլ խնդիրներին՝ Արևելյան Եվրոպայում, և հատկապես Հարավային Կովկասում: 

Մենք փորձում ենք մեր ռեպորտաժներով ուշադրություն հրավիրել այս տարածաշրջանի վրա:

Մյուս կողմից, պետք է զգույշ լինենք՝ իրար միացնելով բաներ, որոնք կարող են տարբերվել իրենց բնույթով:

Իհարկե, կա Սիրիայից՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխված վարձկաններ խնդիր: Դրանք այն վարձկաններն են, որոնք կռվում են նաև այլ հակամարտությունների գոտիներում՝ Լիբիայում, Սիրիայում և այլ տարաշրջաններում: Եվ նրանք վտանգավոր են: Բայց Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարած մարդիկ այլ շրջաններից են: Մեկը Թունիսից էր, մյուսը մեծացել էր Եվրոպայում:

Տեռորիզմն իր թիկունքում ունի որոշակի գաղափարախոսություն, բայց ես զգուշավոր կլինեի՝ նույն հարթության վրա դնելով վարձկաններին և ահաբեկիչներին: Նախ պետք է իրականում պարզել, թե ինչ է ահաբեկչական հարձակումների հիմքում:

Շատ գործընկերներ հետազոտել են վարձակնների մասին տեղեկություններն ու պարզել, որ այդ մարդիկ Սիրիայից Թուրքիայով բերվել են Ադրբեջան: Նրանց փող էր պետք: Սիրիայում նրանք ապրում են շատ վատ պայմաններում, և պատրաստ են մեկնել այլ վայրեր, եթե դրա համար իրենց վճարեն: Ըստ ամենայնի, նրանց սխալ տեղեկություն են հաղորդվել, և շատերն արդեն մահացել են:

Ինֆորմացիան այս տարածաշրջանի մասին արդեն հասել է Եվրոպա, երկու բանավեճ է եղել Գերմանիայի խորհրդարանում: Թուրքիային քննադատում են պատերազմում իր մասնակցության համար:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *