Մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: 2005 թվականին այդ գաղափարը նշանավորվեց համապատասխան օրենքի ընդունմամբ, որը հետագայում ընդգրկվեց Հանրակրթության մասին օրենքում:
12 տարի անց Հայաստանում ներառական կրթություն է իրականացվում 260 հանրակրթական ուսումնական հաստատությունում (հանրապետության դպրոցների 18%-ը), որոնցում ընդգրկված է շուրջ 6700 երեխա:
Ներառական կրթությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և դրանց կարիքը չունեցող անձանց համատեղ ուսուցումն է՝ առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով:
Ստեղծում է համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույց, սպորտդահլիճ, դասասենյակներ, գույք, սննդի կազմակերպման վայր և այլն):
Ապահովում է մասնագիտացված թիմ (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ հոգեբան, լոգոպեդ):
Ներառական կրթությունն ուղղված է խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում, լսողության, տեսողության, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաներին:
Այդ նպատակով ձևավորվում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք կազմում են համապատասխան եզրակացություն: Ըստ այդ եզրակացության` կառավարման պետական մարմինը (օրինակ, Երևանում՝ քաղաքապետարանը) վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։ Վկայագիրը հիմք է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար։
Երեխան կարող է օգտվել տնային ուսուցումից կամ գրանցվել դպրոցում: Հիմնական արգելքը ֆիզիկական և հոգեբանական է: Ծնողները հաճախ վախենում են, որ հանրակրթական դպրոցում երեխան ապահովագրված չի լինի ֆիզիկապես ազատ տեղաշարժվելու, ուսուցիչների ու աշակերտների ոչ ադեկվատ վերաբերմունքից:
Ուսուցիչների հատուկ օգնականների մասնագիտական որակավորումն ու փորձը պիտի մեղմեն այդ անհանգստությունը:
Մեծ իմաստով՝ երեխան ունի իրավունք լինելու հասարակության լիիրավ անդամ, իսկ պետությունը պարտավորվում է պայմաններ ստեղծել այդ իրավունքը իրականություն դարձնելու համար:
Առաջին քայլը նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթության անվճար ապահովումն է, որը որոշ առանձնահատկություններից բացի հավասար է բոլոր ՀՀ քաղաքացիների համար:
Հատուկ խնամքի կարիք ունեցող ՀՀ պատանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են պետպատվերի շրջանակում (կամ օրենքով սահմանված այլ արտոնյալ հիմունքներով) ստանալ միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:
Պետությունն այդ իրավունքի երաշխավորողն է:
By 2025, Armenia must transition to universal inclusive education. In 2005, this idea was marked by the adoption of the corresponding law.
Twelve years later, inclusive education is implemented in Armenia in 260 general educational institutions (18% of the schools in the country) and includes 6,700 children.
Inclusive education is an approach whereby children with and without disabilities learn together — through the provision of special conditions.
It is creating relevant conditions (ramps, accessible washrooms, gymnasium, classes, furniture, food services, and so on)
It is providing a professional team (inclusive education teacher, special education pedagogue psychologist, speech therapist).
Inclusive education is aimed at children with severe speech disorders; phonetic and general speech underdevelopment; hearing, visual, intellectual development, and musculoskeletal system problems; psychological development problems; and behavioral and emotional disorders.
Being developed for this purpose are state medical-psychological-pedagogical assessment centers, which draw the relevant conclusion. And according to their conclusion, the governing state body (for example, in Yerevan, city hall) certifies the child’s need for special educational conditions. The certificate is the basis to choosing the child’s educational institution.
The child can be either homeschooled or registered at a school. The main barrier is physical and psychological. Parents are often afraid that at a general education school the child’s free movement won’t be assured and the teachers and other students will display inadequate behavior.
The professional qualifications and experience of the teachers’ special assistants should mitigate these concerns.
In the big sense, the child has the right to be a full member of society, while the state commits to creating conditions to realize this right.
The first step is ensuring free preschool, elementary, basic, and secondary education, which, with some exceptions, is equal for all citizens of Armenia.
If young Armenian citizens who need special care would like, they can within the scope of a state order (or on other privileged grounds defined by law) receive vocational, higher and post-graduate professional education.