Freedom House-ը Հայաստանը գնահատում է որպես մասնակի ազատ երկիր՝ տալով 51 միավոր 100-ից: Նախորդ տարվա համեմատ առաջընթացը եղել է 6 միավոր:
Զեկույցում նշվում է, որ 2018թ-ի գարնանը հայերը դուրս եկան փողոց բողոքի ցույցների և պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը: 2018թ-ի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլ»-ը խորհրդարանական ընտրություններում հաղթանակով ճանապարհ բացեցին համակարգային բարեփոխումների համար:
Մեդիայի ազատության 4 միավորանոց սանդղակով Հայաստանի ցուցանիշը 2 միավոր է:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում կան անկախ և հետաքննող լրագրողներ, սակայն նրանց աշխատանքը հիմնականում ներկայացվում է առցանց: Հեռուստատեսային և տպագիր հարթակներից շատերը քաղաքականացված են կամ ունեն ավելի շատ առևտրային հետաքրքրություններ:
Շատ լրագրողներ ինքնագրաքննվում են՝ այդպես խուսափելով կառավարության կամ բիզնեսի ներկայացուցիչների ճնշումներից: Անկախություն ունեցող փոքր հարթակները 2018թ-ի ցույցերի ժամանակ ապահովեցին ուժեղ լուսաբանում՝ մարտահրավեր նետելով պետական հեռարձակողներին և լսարան ունեցող այլ լրատվամիջոցներին:
Այդ ցույցերի ժամանակ մի քանի լրագրողներ ոստիկանների կողմից հարձակման ենթարկվեցին: 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մամուլի աշխատանքի սահմանափակումներ չեղան, չնայած քաղաքականացված մեդիա հարթակները շարունակեցին աշխատել իրենց կուսակցությունների և թեկնածուների օգտին:
Զեկույցում նշվում է նաև, որ 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները ջանքեր են գործադրել, որպեսզի ավելի հաճախ խոսեն մամուլի և բնակչության հետ՝ այդ թվում ուղիղ միացումներ ապահովեն սոցիալական մեդիայի միջոցով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: