Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների և քաղաքացիների իրավունքների խախտումների արձանագրման նպատակով կաշխատեն մի քանի թեժ գծեր:
Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին (ԽԱՊԿ):
ԽԱՊԿ-ի թեժ գծի հեռախոսահամարներն են011 53 38 95, 093 10 70 85, 094 59 30 20: Կարելի է գրել էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին։
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում ստեղծված աշխատանքային խումբը քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:
ՄԻՊ գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 116։
Իրավախախտումներին դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նաև Ոստիկանության 1-02 թեժ գծին ու 010 546912 հեռախոսահամարին։
Ընտրությունների օրը կգործեն նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 080000001417 և 080000001211 հեռախոսահամարները:
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար քաղաքացիները կարող են զանգահարել՝ 010 511-603 հեռախոսահամարով:
Ընտրությունների քարոզարշավի և քվեարկության օրվա ընթացքում հնարավոր ընտրախախտումները լուսաբանելու, ընտրողներին իրենց ընտրական իրավունքն իրացնելու և լրագրողներին իրենց մասնագիտական գործունեության վերաբերյալ իրավական աջակցություն ցույց տալու նպատակով «Հետքը» գործարկել է Թեժ գիծ։
Քաղաքացիներն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ կարող են ահազանգել 094 480054 հեռախոսահամարով, լրագրողները իրենց մասնագիտական գործունեության խոչընդոտման պարագայում կամ այլ տեսակի իրավական խորհրդատվության անհրաժեշտության պարագայում կարող են դիմել «Հետքի» իրավաբան Գրիշա Բալասանյանին 093 822680 հեռախոսահամարով։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: