Սոցիալական մեդիա ալիքներով կեղծ լուրերի տարածումը կանխելու խնդիրը ժամանակակից լրագրության նոր մարտահրավերներից է: Սոցիալական մեդիա հսկա Ֆեյսբուքը՝ հեղինակավոր խմբագրությունների հետ համագործակցելով այս խնդիրը լուծելու համար գործիք է ստեղծել:
Օգտատերերը կարող են Ֆեյսբուքին հայտնել իրենց կարծիքով կեղծ լուրի մասին: Որպես կեղծ լուր նշված հոդվածների մասին տեղեկությունը ստուգելու համար Ֆեյսբուքը համագործակցում է հինգ խմբագրությունների հետ:
Politifact-ը, Factcheck-ը, Snopes-ը, AP-ին ու ABC-ին մուտք ունեն այն տվյալների բազային, որտեղ հավաքված են օգտատերերի կողմից որպես կեղծ նշված հոդվածները:
Այս 5 խմբագրություններից յուրաքանչյուրը կարող է ստուգել որպես կեղծ նշված լուրը: Երբ հինգ խմբագրություններից երկուսը հաստատում են, որը լուրը կեղծ է, Ֆեյսբուքը օգտատերերին այդ մասին հատուկ զգուշացնում է:
Մեխանիզմը աշխատում է միայն մեկ հասցեի (url)-ի համար: Եթե նույն կեղծ լուրը տարածվում է մի քանի հասցեներից, ապա միևնույնն է, Ֆեյսբուքի նախազգուշական գրառումը կհայտնվի միայն ստուգված հասցեի համար: Մյուս, այսպես ասած, արբանյակ հղումները Ֆեյսբուքում հասանելի կլինեն:
Մեխանիզմը, սակայն, աշխատում է: Միայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ից 2017թ.-ի հուլիսի 5-ը Politifact-ը 139 հոդված է գրել կեղծ լուրերի մասին, որոնցից 122-ը որակել է որպես բացահայտ սուտ:
Ընթերցողներին օգնելու համար Politifact-ը կեղծ նորություններ տարածող կայքերի պարբերաբար թարմացվող ժողովածու է ստեղծել:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: