2017.03.31,

Նյուսրում

Ընտրությունների թեժ գծերը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, լրագրողների և քաղաքացիների իրավունքների խախտումների արձանագրման համար կգործեն թեժ գծեր:

Մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների դեպքում լրագրողները կարող են դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին (ԽԱՊԿ)՝ զանգահարելով 010 53-38-95, 093 10-70-85 հեռախոսահամարներով, գրելով կոմիտեի ֆեյբուքյան էջին և կայքին:

«Ինչպես միշտ մեր թեժ գծերը կաշխատեն: Այն լրագրողները, ովքեր խոչընդոտների կհանդիպեն, կարող են կապվել մեզ հետ: Մենք անհրաժեշտության դեպքում ասուլիսներ կհրավիրենք, իրավապահ մարմիններին կդիմենք: Հավաքագրված տեղեկությունները տեղ կգտնեն նաև մեր հրապարակումներում և տարեկան զեկույցում»,-ասում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Լրատվամիջոցներից թեժ գիծ կունենան Հետք-ը և «Ազատություն»-ը: Քվեարկության օրը ընտրատեղամասում կամ դրանից դուրս որևէ խախտում նկատելիս «Հետք»-ին կարող եք հայտնել այդ մասին հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 563363, 010 580219, 077 580219:

«Ազատությունը» աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ Հայաստանի ամբողջ տարածքում։ Թեժ գծի հեռախոսահամարը՝ 010 544-019:

Media.am կայքի թիմը կօգնի խմբագրություններին՝ արագ արձագանքման ռեժիմով ստուգելով քվեարկության օրվա խախտումների եւ միջադեպերի վերաբերյալ սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած բովանդակությունը`  (user-generated content). «Եթե կասկածում եք սոցիալական ցանցերի բովանդակության հավաստիությանը, օգտագործեք #չստուգված հեշթեգը։ Մենք #չստուգված հեշթեգի օգնությամբ կփորձենք պարզել բովանդակության աղբյուրներն ու հավաստիությունը և արդյունքները կհրապարակենք media.am-ում և կտարածենք #ստուգված հեշթեգով»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նույնպես թեժ գիծ կունենա՝ 094 56-96-89: Այն քաղաքացիները, ովքեր ականատեսը կլինեն ընտրախախտումների, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով:

Նախաձեռնությունը ստեղծել է citizenobserver.am կայքը, որտեղ կլինի նաև ընտրախախտումների քարտեզը: Դիտորդների կողմից ուղարկած sms-ները, ինչպես նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, կարտացոլվեն նշված քարտեզում:

Թեժ գծերը գործելու են նաև պետական որոշ մարմիններում:

ՀՀ գլխավոր դատախազության թեժ գիծը  մարտի 5-ից է գործում՝ ժամը 09.00-18.00-ը, իսկ քվեարկության օրը կլինի շուրջօրյա:  Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 010 51-16-03:

Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու, դրանց բացահայտմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունի:

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև ապահովելու է բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը:

Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով ՄԻՊ խորհրդական Զոհրապ Եգանյանի խոսքով՝ ընտրությունների օրը քաղաքացիները կարող են զանգահարել 116 թեժ գծին:

Թեժ գծի մասին հայտարարել է նաև ոստիկանությունը. ԱԺ ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14: Իսկ միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով), (011) 56-12-37, 52-42-28 (անգլերեն լեզվով):

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *