2015.04.23,

Նյուսրում

Այս օրերին անմոռուկը Հայաստանում մեդիայի բոլոր տեսակների գլխավոր ուղերձն է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երեւանի դիմագիծը ապրիլի վերջին օրերին կտրականապես փոխվեց:

Փողոցների, պուրակների, շենքերի զարդարանքն ու արտաքին գովազդային վահանակներն ի ցույց դրեցին ոչ թե սպառման ենթակա ապրանքներն ու ծառայությունները, այլ մեկ ընդհանուր թեմա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հանրային բոլոր վայրերում քաղաքն իր բնակիչներին ու հյուրերին ուղարկում է Ցեղասպանության հետ առնչվող ուղերձներ:

Երբեմն նույն փողոցում կամ շենքի վրա կարելի է տեսնել այնպիսի ոճային ու գունային բազմազանություն, որ տպավորություն է ստեղծվում, թե մի պաստառը հակասում ու բացառում է մյուսը:

IMG_4590

IMG_6631

IMG_6670

IMG_6665

IMG_6662

IMG_6610

IMG_6602

IMG_6696

IMG_6606

IMG_6618

IMG_6575

Երեւանում կարելի է տեսնել ավտոմեքենաներ, որոնք զարդարված են երեք-չորս անմոռուկի ինքնասոսնձվող պատկերով, վահանակների շարաններ, որոնք անմոռուկի դաշտ են հիշեցնում:

Երեւանի բոլոր գրավոր, պատկերային ու նախշազարդ պաստառները ստեղծում են մի մեծ ինֆորմացիոն խառնարան, որն ավելի շուտ ոչ թե տեղեկացնում կամ էմոցիանալ լիցքեր է փոխանցում, այլ պարզապես ռմբակոծում է ֆրագմենտների քանակով ու անպատեհ կիրառմամբ:

IMG_6559

IMG_6620

IMG_6553


IMG_6594

IMG_6619

IMG_6667

Մեծ ու փոքր անմոռուկները հայտնվել են ոչ միայն տրանսպորտի, խանութների, ռեստորանների դռների ու պատուհանների վրա, այլեւ լրատվամիջոցների լոգոտիպերի կողքին: Առցանց լրատվամիջոցներ կան, որ Հայոց ցեղասպանության հետ առնչվող նյութերը խմբավորում են՝ պիտակավորելով դրանք անմոռուկի նշանով:

1in.am_Anmoruk

Հեռուստաալիքները էկրանի տարբեր հատվածներում անմոռուկ են տեղադրում, անգամ՝ մի քանի հատ: Նույնիսկ՝ շարժվող: Մի դեպքում էլ էկրանի վրա Հայոց ցեղասպանության զոհերի թիվն է աճում, ենթադրաբար ապրիլի 24-ին մեկուկես միլիոն դառնալու նպատակով:

Anmoruks_on_TV

Միայն տպագիր մեդիայի եւ ռադիոյի դեպքում անմոռուկի ներկայությունը այդքան ակնհայտ չէ: Ընդհանուր առմամբ մեդիայի բոլոր տեսակի դրսեւորումներում այս ամիս մանուշակագույնի հաղթարշավը Հայաստանում կայացած փաստ է:

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *