Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
cimg1161

Գուգլում «մարտի 1» որոնելիս ստանում եմ 57 միլիոնից ավելի արդյունք, որոնց առաջին էջերը գերազանցապես 2008թ-ի դեպքերի ու դրա արձագանքների մասին են: Նորություններին զուգահեռ գուգլը, ինչպես սովորաբար անում է, առաջարկում է լուսանկարներ, որոնք համապատասխանում են որոնմանը: Դրանք բացառապես 2008թ-ի մարտի 1 բախումների, զոհերի, սգո արարողությունների եւ հանրահավաքների թեմայով են: 

«մարտի 1» տերմինի որոնում գուգլում, 2015թ.-ի մարտի 1-ին արված որոնման էկրանի արտապատկերում2008-ի մարտի 1-ը Հայաստանում լրագրողների համար ամենադժվար օրերից է եղել:  Գրիգոր Լուսավորիչ փողոցում աշխատում էին հատուկենտ պրոֆեսիանալ տեսախցիկներ: Նախ տեղում աշխատելը վտանգավոր էր: Գումարած դրան սկզբում ոստիկաններն էին խոչընդոտում լրագրողների աշխատանքին, հետո էլ ցուցարարները չէին ցանկանում համագործակցել հեռուստատեսային նկարահանող խմբերի հետ: 

Մարտի 1, 2008թ.

Փոխարենը շատ էին ոչ պրոֆեսիանալ լուսանկարչական սարքերով աշխատողները: 2008-ին ինտերնետն ու տեխնոլոգիաները այսօրվա չափ զարգացած չէին: Ինտերնետային ուղիղ եթեր չկար, սոցիալական ցանցերն էլ նոր էին տեղափոխվում Հայաստան: Համեմատաբար ավելի տարածված էին բլոգ հարթակները: Շատերը լուսանկարում էին իրենց հեռախոսներով, սակայն դրանց հնարավորությունները այն ժամանակ սահմանափակ էին:

 

Մարտի 1, 2008թ.

Տարբեր լուսանկարչական սարքերով նկարված լուսանկարների արխիվ է կուտակվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (նախկին Ինտերնյուս), որն այդ տարիներին իրականացնում էր ընտրությունների այլընտրանքային լուսաբանման e-channel.am նախագիծը: Այսօր, մարտի 1-ի 7-րդ տարում ներկայացնում ենք մի քանի լուսանկար այդ արխիվից:

Մարտի 1, 2008թ.

 

Մարտի 1, 2008թ.

 

Մարտի 1, 2008թ.

 

Մարտի 1, 2008թ.

 

Մարտի 1, 2008թ.

 

Մարտի 1, 2008թ.

Մարտի 1, 2008թ.

Մարտի 2, 2008թ.

 

Մարտի 2, 2008թ.

 

 

Գեղամ Վարդանյան