«Շանթ»-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով

«Շանթ» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Արմեն Դուլյանը հեռացվել է աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս մասին հեռուստամեկնաբանին հայտնել են «Շանթ»-ից:

«Երեկ ցերեկը ինձ զանգահարել է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Աղասի Հունանյանը եւ տեղեկացրել է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը ժողով է արել երեկ առավոտյան եւ որոշել է ինձ հեռացնել աշխատանքից այն պատճառով, որ ես ֆեյսբուքյան մի գրառում եմ արել»,- ասում է Արմեն Դուլյանը:

Հեռուստամեկնաբանը գտնում է, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել: