ԱԺ պատգամավորը հետ է վերցրել բլոգերի դեմ դատական հայցը

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ  Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ 2012 թվականի դեկտեմբերին ներկայացրած հայցադիմումը:

Բլոգերի խոսքերով՝  Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը պատճառաբանել է պատգամավորի զբաղվածությունը: