Լուսաբանել նախագահին. գյումրեցի լրագրողների մեկնաբանությունները

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների լրագրողները, Շիրակի մարզում «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցները համարում են, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակիցներն իրենց նկատմամաբ անարդար են վարվել: Նրանց կարծիքով՝ սեպտեմբերի 4-ին Գյումրիի նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ տեղական  լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն է ցուցաբերվել: Նրանց չեն թույլատրել մասնակցել ՀՀ նախագահի ճեպազրույցին, ով մասնակցում է