Մեղրիում չկան լրատվամիջոցներ եւ գործող լրագրողներ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում եւ շրջակա գյուղերում տեղական լրատվամիջոց չի գործում: Այստեղ չկա  տեղական թերթ, հեռուստաընկերություն կամ ռադիո: Մեղրիում չկան գործող լրագրողներ, չկան լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների, տպագիր կամ ցանցային լրատվամիջոցների սեփական թղթակիցներ: