Կապանում նվազել է թերթ ընթերցողների թիվը

Կապանում թերթի երեք կրպակ կա: Յուրաքանչյուրը Երեւանից օրական հազիվ 20 թերթ է ստանում, ամեն մի թերթից նվազագույնը մեկ, առավելագույնը՝ վեց օրինակ:

Կապանի մշակույթի կենտրոնի հարեւանությամբ գործող թերթերի կրպակում աշխատող Տիգրանն ընդմանենը վեց մշտական հաճախորդ ունի, վեցն էլ թոշակառու: Տիգրանի կարծիքով Կապանում ամենատարեց ընթերցողը 86-ամյա Վոլոդյա պապն է, ով ամեն անգամ կրպակի մոտ սպասում է Երեւանից առաքվող եկող թերթերին:

Մեկ այլ թոշակառու՝ 72-ամյա Էդիկ Մաթեւոսյանը սովոր է առավոտները թերթ ընթերցել: Հիսուն տարուց ավելի է որպես տեղեկատվության հիմնական աղբյուր թերթ է օգտագործում: