hayko_mko

Հումորիստ-դերասաններ Հայկոն, Մկոն եւ Հովոն Հայաստանում խոսքի ազատության մասին ներկայացում են պատրաստում: “No comment” կոչվող ներկայացումը լինելու է կիսաքաղաքական եւ վերաբերելու է Հայաստանում խոսքի ազատության բացակայությանը: Ներկայացման մեջ, դերասանների խոսքերով, արվելու են այնպիսի բաներ, որոնք հեռուստատեսությամբ հնարավոր չէ տեսնել եւ լսել:

“No comment” ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 2-ին Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: