Երեւան-Արթիկ ճանապարհի Մաստարայի հատվածում մի քանի լրագրողներով մեքենան շրջվել է ձորը եւ գլորվել՝ տեղացած ձյան հետեւանքով ճանապարհի անանցանելիության պատճառով: Մեքենայում են գտնվել Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադեւոսյանը, E-press լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանն ու նույն գործակալության օպերատոր Տիգրան Հակոբյանը։ Նրանք Արթիկ էին մեկնել՝ լուսաբանելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական բողոքի քննությունը: Բարեբախտաբար, ոչ ոք չի վնասվել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի