«Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» հետազոտությունն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ապատեղեկատվության պատումների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։
Այս զեկույցն ամփոփում է 2020 թ. հունիս-օգոստոս ամիսներին իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը փորձ է բացահայտելու հայաստանյան առցանց լրատվականներում ապատեղեկատվության ձևավորման և տարածման յուրահատկություններն ու օրինաչափությունները, սոցիալ-ական և քաղաքական տարբեր իրադարձությունների ու երևույթների լուսաբանման մեջ կիրառվող ֆրեյմավորվման մեխանիզմները, ինչպես նաև՝ դրանց հիմքում դրված ուղերձները։