Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Հռիփսիմե Կիզոգյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Հոկտեմբերի 20-ին Երևանում երիտասարդ նույնասեռական զույգի ինքնասպանության դեպքը Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ քննարկումների ալիք սկսեց։

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մոնիտորինգի մասնագետ Հռիփսիմե Կիզոգյանը հետևել է, թե ինչպես է ավանդական ու սոցիալական մեդիան լուսաբանել այդ պատմությունը։ Նա պատմում է, թե ինչպես է այս ողբերգական դեպքը սոցիալական մեդիայում մարդատյաց գրառումների ու մեկնաբանությունների առիթ դարձել։