Հայաստանում վերջին մի քանի տարիներին մեդիա օրենսդրության ոլորտում իրականացված փոփոխությունները տարբեր միջազգային կազմակերպություններ որակում են որպես ռեգրեսիվ։
Հայաստանի մեդիա կազմակերպությունների առաջնորդները համոզված են, որ անհրաժեշտ է տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության փոփոխությունների հայեցակարգ ունենալ, որի հիման վրա էլ պետք է փոփոխվի օրենսդրական դաշտը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատմում է, որ հաջորդ շաբաթ մեդիայի ոլորտում աշխատող տասը հասարակական կազմակերպություններ համագործակցության հուշագիր են կնքելու Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։
«Հույս ունեմ, որ կստացվի համագործակցել։ Համոզված չեմ, բայց հույս ունեմ»,- ասում է Աշոտ Մելիքյանը։
Գեղամ Վարդանյան