Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ավնիկ Մելիքյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախագահ Ավնիկ Մելիքյանն իրեն համարում է հեղափոխության սեփականատեր և կարևորում է երկխոսությունը ժողովրդավարության դաշտում:

«Կարևոր է, թե որքանով ենք խոսում կոնկրետ թեմայի ու քաղաքականության, այլ ոչ թե ածանցյալ սկանդալների ու փոխադարձ մեղադրանքների մասին»,- ասում է նա:

Սոցցանցերը նա դիտարկում է որպես գործիք, որն ունի թե՛ ռիսկեր, թե՛ հնարավորություններ:

«Հաճախ սոցցանցերում ստեղծվում են ուղղորդված կեղծ օրակարգեր, նառատիվներ: Հարցն այն է, թե ինչպես ենք դրան արձագանքում»,- ասում է նա:

Ավնիկը վստահ է, որ հետհեղափոխական Հայաստանում մենք պետք է կենտրոնանանք ռեֆորմների վրա և անտեսենք սոցիալական մեդիայի ստեղծած այն իմիտացիան, թե տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, և հասարակությունը պառակտված է:

«Իհարկե, կա նաև միտք, որ նոր իշխանություններն այդ իմիտացիայով փորձում են ժամանակ շահել, տպավորություն ստեղծել, որ կա մեծ թշնամի, որի դեմ պայքարում են և այդ պատճառով իրենց պետք է աներկբա աջակցություն: Բայց չեմ ուզում հավատալ դրան»,- ասում է Ավնիկ Մելիքյանը:

Գեղամ Վարդանյան