Տեխնոլոգիաների մասին գրող բրիտանացի լրագրող Մոնթի Մանֆորդը Երևանում տեղի ունեցած WCIT համաժողովի հիմնական համակարգող ձայնն էր:
Նա համոզված է, որ եթե Հայաստանն իրոք ուզում է դառնալ տեխնոլոգիական հանգույց, ապա բացի տրամադրող էկոհամակարգից պետք է մտածի ներդնողների, ձեռներեցների, լրագրողների ու ՏՏ ընկերությունների պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու մասին: Նաև ունենա լավ օդանավակայան:
«Կարծում եմ՝ տեխնոլոգիական լրագրությունը փորձում է լուսավորել այն, ինչը չի երևում: Տեխնոլոգիաների մասին գրող ճամփորդող լրագրող ես, որը փնտրում է հիմնական հոսանքից՝ մեյնսթրիմից, դուրս պատմություններ»,- ասում է նա:
Գեղամ Վարդանյան