Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
viktorya-burnazyan

Էկոլուրի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանն ասում է, որ լրագրողները միշտ եղել են բնապահպանների աջակիցները: 

Բայց հիմա, երբ հնչում են ահազանգեր կապված Սևանա լճի աղտոտման ու կանաչապատման հետ, հարցերը շատացել են:

«Մենք չպիտի տեղեկատվություն ստանանք նախարարներից, տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ցանկացած պահի՝ կայքում: Իսկ միգուցե նախարարի ասածը ընդամենը նրա կարծի՞քն է, ոչ թե պաշտոնական հաղորդագրություն կամ գիտական ուսումնասիրություն»,- ասում է նա: 

Վիկտորյան նկատել է, որ երբեմն լրագրողները պարզապես փոխանցում են տարբեր մարդկանց ասածները, իսկ ամբողջական պատկերը այդպես էլ չի կազմվում: Հետաքննություններ են պետք, որոնք կկապեն ջրօգտագործումը, ձկնաբուծությունը, գյուղատնտեսությունը և շատ այլ ոլորտներ:

Ի վերջո, նաև կոռուպցիան:

Գեղամ Վարդանյան