Coda story հարթակի հիմնադիր, վրացի լրագրող Նատալյա Անտելավան կարծում է, որ այսօր լրատվական դաշտում չափազանց տարածված են հրատապ, սկանդալային լուրերը:
«Ոչ բոլոր լուրերը, որոնք մենք անվանում ենք հրատապ, իսկապես հրատապ են: Դրանք օգուտ չեն տալիս լրագրությանը»,- ասում է նա:
Նատալյա Անտելավան մասնակցում էր Թվապատում կոնֆերանսին ու պատմում ավելի անշտապ ու խորը լրագրողական նյութերի պահանջի մասին, քանի որ դրանք ներգրավում են լսարանին ու վերականգնում մարդկանց վստահությունը:
Հիմա վստահությունը մեդիայի հանդեպ լուրջ կապիտալ է:
Նատալյան պատմեց նաև Վրաստանի բողոքի ակցիաների, դրանց խորհրդանիշների ու լրատվամիջոցների բևեռացման մասին:
Գեղամ Վարդանյան