Իրական ժամանակում դատական պրոցես լուսաբանելը բարդ է: Առավել բարդ է, երբ գլխավոր մեղադրյալը նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ գործն ունի լայն հանրային հնչեղություն:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով կարևոր է լրագրողների ոչ մակերեսային, հետևողական մոտեցումը.
«Սովորաբար, երբ լրատվական առիթը պայթում է, բոլորը սկսում են լուսաբանել, իսկ երբ քնում է, դադարում են լուսաբանել»:
Նրա կարծիքով դատական իշխանությունների կոռումպացված և ոչ անկախ լինելու մասին պետք է գրել հենց հեղափոխության առաջին օրվանից, մինչ սաբոտաժների ականատեսը դառնալը:
«Եթե ասում ենք, որ դատական համակարգը օրենքից դուրս է, ուրեմն պետք է փաստենք նաև, որ ժողովրդավարությունը հաստատված չէ»:
Զարուհին ասում է. «Եթե իշխանությունները կարող էին տրվել էյֆորիայի, պոպուլիզմի, ծուլության, գայթակղություններին, ապա լրատվամիջոցները անընդատ պետք է հիշեցնեն խնդիրների մասին: Հենց հիմա, երբ հայտարարվել է, որ կոռուպցիան արմատախիլ է արվել»:
Հեղափոխությունից հետո շատ լրատվամիջոցներ վերադիրքավորվել են, դառնալով հեղափոխության օրակարգին կամ հավատարիմ, կամ դեմ:
Եվ բնական է, որ պակասել են վստահելի աղբյուրներից օգտվելու հնարավորությունը.
Զարուհի Հովհաննսիյանը համարում է, որ շատ լրատվամիջոցներ այնքան ուղղորդված են (թե՛ դեմ, թե՛ կողմ), որ դա արդեն վիրավորական է լսարանի համար:
Դարակում
Այսօր առաջարկում եմ դիտել իրավաբանական դրամա՝ «Լավ պայքար» (The Good Fight) Թրամփի դարաշրջանում տեղի ունեցող տարբեր իրավաբանական կազուսների մասին:
Սերիալում բոլոր գլխավոր հերոսները իրավաբաններ են:
Օրենքների կծիկը բացվում է, խճճվում: Դատավորները, պաշտապաններն ու դատախազները փորձում են հասկանալ, թե, օրինակ, ինչպես դատել թվային դարում խոսքի ազատության ճնշման դեպքերը, ռեալիթի շոուներում բաց տեսարանները, սոցցանցերում ապրող թրոլերին:
Եվ կարևորը, ինչպես օրենքների ճկուն մեկնաբանությամբ շատ մեծ գումար աշխատել: Պաշտպանելով, իհարկե, նրանց, ում արժե պաշտպանել:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: