Գրադարանում. Գայանե Վարդանյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն ասում է, որ ավագանու անդամները հոգեպես պատրաստ էին քաղաքապետարանի աշխատանքի շուրջ մեծ արձագանքի։

«Մի քանի ամսվա մեջ հասցրել ենք տեսնել, որ կան լրատվամիջոցներ, որոնց առաքելությունը մանիպուլյացիաներ անելն է: Այդ արձագանքների մեջ մենք երբեմն խճճվում ենք, և օգնության են գալիս մեր ուղղակի շփումները հանրության հետ»,- ասում է նա:

Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցները զբաղվում են փոքր մանիպուլյացիաներով, փոխարենը բաց են թողնում քաղաքի համար լուրջ խնդիրների քննարկումը.

«Մեդիան չպետք է միայն լեզվական սայթաքումները, փոքրիկ բանավեճերն ավելի նեգատիվ էլեմենտներով լուսաբանի։ Ցավոք, այսօր  միայն դա ենք տեսնում»:

Գայանե Վարդանյանը  նկատել է, որ իշխանական խմբակցությունը պակաս հետաքրքիր է լրագրողների համար, քան ընդդիմադիր ավագանիները։

Դարակում

Բաց տվյալները օգնում են հասարակությանը վերահսկել իշխանությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը։ Այդպիսի գործիքներից է Երևանի  ինտերակտիվ բյուջեն։ Այստեղ կարելի է տեսնել մայրաքաղաքի ծախսերը, հետևել, թե բյուջեի որ տողի համար որքան գումար է նախատեսված եղել ծախսել և որքանն է ծախսվել։ Հասանելի են նաև կնքված պայմանագրերը։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *